Onion բրաուզերը iOS-ի համար iOS-ի համար Linux-ի համար Linux-ի համար MacOS-ի համար Windows-ի համար

Ինչպես շրջանցել Onion Launchpad-ի արգելափակումը

Չի՞ ստացվում մուտք գործել service-url.website Այս էջը նկարագարում է, թե ինչպես դուք կարող եք շրջանցել գրաքննությունը։

Շրջանցել ցենզուրան Tor-ի միջոցով

Tor-ը հնարավորություն է ընձեռնում համացանցում անոնիմ կերպով տեղաշարժվելու, օգնելով մարդկանց խուսափել թե՛ գրաքննությունից, թե՛ գաղտնալսվելուց։ Tor-ը նման է ցանկացած այլ բրաուզերի, ինչպիսիք են՝ Chrome-ը, Firefox-ը, Safari-ն կամ Yandex-ը, մեկ տարբերությամբ՝ այն թաքցնում է ձեր օնլայն անցուդարձը և համանցից օգտվելու նախասիրությունները կապի օպերատորներից և ցանկացած այլ անձանցից, ովքեր կփորձեն հետևել ձեզ ինտերնետում։ Այն գաղտնի է պահում ձեր տվյալների հոսքը, ծածկագրելով և անցկացնելով այն երեք պատահական ընտրված, կամավորների կողմից ղեկավարվող nod-երով (այս nod-երը կոչվում են նաև relay-ներ՝ հաղորդիչներ)։ Տվյալ պրոցեսը խճճում և թաքցնում է ձեր ինքնությունը, գտնվելու վայրը և շարժը (օրինակ՝ ինչ կայքեր եք դուք այցելում)։

Մարդու իրավունքի պաշտպանները, ակտիվիստները և այլոք, ում անհրաժեշտ է խուսափել գրաքննությունից կամ գաղտնալսումից, օգտվում են Tor-ից։ Tor-ի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կգտնեք այստեղ՝ Tor Browser Manual:

Քայլ 1. Ներբեռնեք Tor բրաուզերը

Ամենապարզ և ապահով վայրը Tor բրաուզերը ներբեռնելու համար, Tor Project-ի պաշտոնական կայքն է։ Ձեր օպերացիոն համակարգի համար , կարող եք ներբեռնել Tor բրաուզերը հետևյալ հղումով.

Tor բրաուզերը ներբեռնելիս խնդիրնե՞ր եք ունեցել։

Մուտքը Tor Project-ի կայք կարող է որոշ դեպքերում ձախողվել. օրինակ՝ այն կարող է արգելափակվել ձեր ցանցում: Տվյալ դեպքում կարող եք օգտվել ներքևում նշված ներբեռնման այլ միջոցներից։

Հայելային կայքեր

Կարող եք փորձել ներբեռնել Tor բրաուզերը պաշտոնական հայելային կայքերից որևէ մեկից՝

GetTor

Եթե անգամ հայելային կայքերն են արգելափակված, կարող եք դիմել GetTor։ GetTor-ը ծառայություն է, որն ավտոմատ կերպով պատասխանում է ստացված հաղորդագրություններին, ուղարկելով տարբեր հարթակներից (օրինակ՝ Dropbox, Google Drive, GitHub) Tor բրաուզերը ներբեռնելու հղումներ․

  • Քայլ 1. Ուղարկեք էլ.նամակ gettor@torproject.org հասցեով։ Հաղորդագրության մեջ պարզապես գրեք «windows», «osx» կամ «linux» (առանց չակերտների), կախված նրանից, թե որ օպերացիոն համակարգից եք օգտվում։ Եթե նախընտրում եք Tor բրաուզերը ներբեռնել անգլերենի փոխարեն որևէ այլ լեզվով, նամակում ներառեք նաև տվյալ լեզվի կոդը։ Օրինակ՝ չինարեն Tor բրաուզերի, Windows օպերացիոն համակարգի համար ուղարկեք նամակ gettor@torproject.org էլ.հասցեին, տվյալ տեքստով՝ "windows zh_CN"։

  • Քայլ 2. GetTor-ը ձեզ կուղարկի պատասխան նամակ՝ հղումներով, որոնցից կարող եք ներբեռնել Tor բրաուզերի փաթեթը, կրիպտոգրաֆիկական ստորագրությունը (սա ձեզ պետք կգա ներբեռնումը հաստատելիս), ստորագրությունը գեներացնելիս օգտագործված գաղտնագրի մանահետքը և փաթեթի checksum-ը։ Ձեզ կարող են առաջարկել կամ “32” կամ “64-բիթանոց” ծրագրային ապահովում՝ կախված ձեր համակարգչի մոդելից։

Դոկումենտացիան և մի շարք այլ ռեսուրսներ հասանելի էն նաև հայելի կայքերում.

Քայլ 2. Միանալ Tor-ին

Երբ բացեք Tor բրաուզերն առաջին անգամ, կտեսնեք Միանալ Tor-ին պատուհանը։ Սա հնարավորություն է տալիս կամ ուղիղ կերպով միանալու Tor ցանցին, կամ կարգավորելու Tor բրաուզերը՝ հարմարեցնելով այն ձեր կապի պայմաններին։ Եթե ցանկանում եք ավտոմատ կերպով միանալ Tor ցանցին, ապա ընտրեք համապատասխան նշատուփը։

Tor Browser-ի ծրագիրն ակտիվացնելուց, և եթե այն առաջին անգամ եք բացում, սեղմեք «Միանալ» կոճակը և կարճ ժամանակ անց, արդեն պետք է կարողանաք այն գործածել։

Tor-ի հետ կապվելիս խնդիրնե՞ր եք ունեցել։

Ուղիղ միացումը Tor ցանցին կարող է արգելափակված լինել ձեր ինտերնետ-ծառայությունների մատակարարի կամ իշխանությունների կողմից։ Tor բրաուզերի մեջ ներառված են սահմանափակումներից խուսափելու գործիքներ։ Նման իրավիճակներում հաճախ բավական է կարգավորել ձեր բրաուզերն այնպես, որ այն կապ հաստատի կամրջի միջոցով։ Կամուրջներն ընդամենը մասնավոր հաղորդիչներ են, որոնք ավելի բարդ է արգելափակելը։

Կամուրջների ակտիվացման հրահանգներ համակարգչի համար․

Կարող եք Tor բրաուզերում կամուրջ գործածել համակարգչի վրա՝ անցնելով Settings > Connection > Bridges > Select a Built-In Bridge։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ Ռուսաստանում արգելվեց կամուրջների ուղղակի ներառումը Tor բրաուզերի փաթեթներում։

Այդ իսկ պատճառով, կամուրջ կարելի է պահանջել հետևյալ ձևերից մեկով.

  • Ստանալ կամուրջ Tor բրաուզերից՝ համակարգչի համար. Settings > Connection > Bridges > Request a bridge from torproject.org > Solve the CAPTCHA
  • Ուղարկել /bridges հրահանգը Telegram-ի հատուկ ալիքին @GetBridgesBot, այնուհետև ստացված կամրջի տողերը պատճենել և տեղադրել Tor բրաուզերում, անցնելով՝ Settings > Tor > Bridges > Use a bridge > պատճենել կամրճի հասցեն
  • Այցելեք https://bridges.torproject.org/ և հետևեք հրահանգներին
  • Ստանալ կամուրջ Gmail կամ Riseup էլեկտրոնային փոստի միջոցով՝ bridges@torproject.org հասցեից։ Այնուհետև ստացած կամրջի տողերը պատճենել և տեղադրել Tor բրաուզերում. Config Bridge > Պատճենել Կամրջի Հասցեն
  • Միացում «Snowflake»-ին Tor բրուզերի միջոցով Settings > Connection > Bridges > Select a built-in bridge > Snowflake

Կամուրջներ ակտիվացնելու մեթոդներ Android-ի համար.

Android-ում կարելի է կամուրջ օգտագործել բացելով Կարգավորումներ > Config Bridge > Use a bridge:

Այն դեպքում, երբ Tor Browser-ին ուղղակիորեն կապված կամուրջներն արգելափակված են, կամուրջ կարելի է պահանջել հետևյալ ձևերից մեկով.

  • Telegram-ով ուղարկել /bridges հրահանգը @GetBridgesBot ալիքին։ Այնուհետև ստացած կամրջի տողերը պատճենել և տեղադրել Tor բրաուզերում Config Bridge > Պատճենել Կամրջի Հասցեն
  • Այցելեք https://bridges.torproject.org/ և հետևեք հրահանգներին
  • Պահանջել կամուրջ Gmail կամ Riseup էլեկտրոնային փոստի միջոցով՝ bridges@torproject.org հասցեից։ Այնուհետև ստացած կամրջի տողերը պատճենել և տեղադրել Tor բրաուզերում. Config Bridge > Պատճենել Կամրջի Հասցեն
  • Միացում Snowflake-ին Tor բրաուզերից. Config Bridge > Snowflake

Կամուրջների ակտիվացնելու մեթոդներ iOS-ի համար.

iOS-ում կարելի է կամուրջ օգտագործել սեղմելով Սոխի պատկերակի վրա, այնուհետև գնալով Bridge Configuration։

Եթե անմիջապես Tor բրաուզերի միջի կամուրջներն արգելափակված են, կարող եք փորձել այն ստանալ հետևյալ ձևերից մեկով.

  • Telegram-ով ուղարկել /bridges հրահանգը @GetBridgesBot ալիքին։ Այնուհետև ստացած կամրջի տողերը պատճենել և տեղադրել Tor բրաուզերում Config Bridge > Պատճենել Կամրջի Հասցեն
  • Այցելեք https://bridges.torproject.org/ և հետևեք հրահանգներին
  • Պահանջել կամուրջ Gmail կամ Riseup էլեկտրոնային փոստի միջոցով՝ bridges@torproject.org հասցեից։ Այնուհետև ստացած կամրջի տողերը պատճենել և տեղադրել Tor բրաուզերում. Bridge Configuration > Պատճենել Կամրջի Հասցեն
  • Միացում Snowflake-ին Tor Browser-ից. Bridge Configuration > Snowflake

Քայլ 3. Մուտք Onion Համակարգ

Onion ծառայությունները (նախկինում՝ "գաղտնի ծառայությունները"), ծառայաթյուններ են (օրինակ կայքէջերի տեսքով), որոնք հասանելի են միայն Tor համակարգի միջով։ Ինչպես ցանկացած այլ կայքի դեպքում, onion ծառայություններին կապվելիս անհրաժեշտ է իմանալ դրանց հասցեները։ onion-հասցեն 56, հիմնականում պատահական, տառերի և թվերի շարան է, որին հետևում է «.onion» վերջավորությունը։ Onion ծառայությունների մասին ավելին իմանալու համար՝ այցելեք Tor Browser Manual։

Որպեսզի ձեզ համար հասանելի դառնան Onion Launchpad-ի onion ծառայությունները, պարզապես պատճենեք և տեղադրեք հետևյալ լինքը Tor բրաուզերում.